Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մովսես Հակոբյան. 2018 թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն

Մովսես Հակոբյան. 2018 թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն
19.11.2020 | 23:14

Մենք դեռեւս 2018թ․ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն՝ մամուլի ասուլիսում հայտարարեց գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Մենք զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»,- ասաց նա, ավելացնելով, որ դրա համար էր վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
«Ինքը հրամանատար է եղել, առավել եւս, որ ես իրեն հարցրել եմ, ինքն այդ բոլորը թաքցրել է»,- նշեց նա։

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ